Երեկ օրվա ընթացքում և ողջ գիշեր www.1in.am «Առաջին լրատվական» կայքը ենթարկվել է Ddos հարձակման՝ օրվա տարբեր ժամերին անհասանելի դարձնելով այն: Հարձակման հետևանքով առաջացած խնդիրները կարգավորվում են մեր մասնագետների կողմից: Շարունակվող աշխատանքներին զուգահեռ այս պահին ևս շարունակվում են հարձակումները: Անհարմարությունների և նախօրեին՝ տարբեր ժամերի կայքի անհասանելիության համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
www.1in.am «Առաջին լրատվական» կայքի խմբագրակազմ











































