Մախաչկալայի «Անժի»-ի ղեկավարությունը պատրաստ է 45 մլն եվրո վճարել բրազիլական «Սանտոս»-ի երիտասարդ հարձակվող «Նեյմար»-ի համար: Այս մասին հաղորդում Veja-ն: Բրազիլական ակումբում ոչ հերքում, ոչ հաստատում են լուրը:
«Միանգամից 5 եվրոպական ակումբներ հետաքրքրված են Նեյմարի ծառայություններով: Անունները չեմ տա, սակայն բոլորն էլ պատրաստ են վճարել նրա պայմանագրում նշված գումարը»,- «Սանտոս»-ի մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն, և հնարավոր է, որ 5-րդ ակումբը հենց «Անժի»-ն է, որտեղ, ի դեպ, հանդես է գալիս Նեյմարի հայրենակից, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոբերտո Կառլոսը: