Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ինչո՞ւ է վրացական իշխանությունը ֆինանսավորում Հայ եկեղեցու վիրահայոց թեմին. վիրահայ հոգևորականների պարզաբանումը

Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունները` Հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, մահմեդականներն ու հուդդայականության հետևորդները, այսուհետ կֆինանսավորվեն պետբյուջեից: Ընդհանուր առմամբ այդ նպատակով 4-5 միլիոն լարի գումար կհատկացվի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը նշեց, որ գումարը կբաշխվի կրոնական կազմակերպությունների միջև, բայց՝ ոչ հավասարաչափ. այս փուլում դեռ գումարի բաշխման կոնկրետ մեխանիզմ չի գործում, սակայն այն կմշակվի կրոնական կազմակերպությունների հարցերով զբաղվող Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Պետության կողմից ֆինանսավորման պարագայում ինքնուրույնության կորստի մտավախություն Իսախանյանը չունի, ավելին` նա նշեց, որ սա ձեռքբերում է, երկարատև պայքարի արդյունք:

«Որևէ վախ չկա, որ մենք մեր ազատություններից կամ ինքնուրույնությունից պետք է զրկվենք, որովհետև գումարը մենք ստանում ենք որպես կրոնական կազմակերպություն, որը խորհրդային ժամանակահատվածում ունեցել է կորուստներ: Վրաստանը նույն կերպ ֆինանսավորում է նաև Վրաց ուղղափառ եկեղեցուն, սակայն ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցին է այդ շրջանում ունեցել կորուստ, այլև մյուս կրոնական կազմակերպությունները, ուստի կառավարությունը որոշել է մյուս կրոնական կազմակերպություններին էլ մի տեսակ փոխհատուցում անել, այսպես ասած` կոմպենսացնել այն կորուստները, որ մենք ունեցել ենք խորհրդային ժամանակ»,- ասաց նա:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի համար ևս ինքնուրույնության կորստի վտանգ տեսանելի չէ: Թեև ֆինանսավորումից հետո հաշվետու են դառնալու պետությանը, սակայն նման վտանգ չկա: «Հիմա կառավարական որոշումը կա, ճիշտն ասած` պիտի սպասենք դրա իրագործմանը, որպեսզի իմանանք, թե ինչ արդյունք է սա տալու, ես միայն կարող եմ ասել, որ սա մեր` ընդհանուր տարիների աշխատանքի արդյունքն է, կարելի է ասել նաև` պայքարի: Մենք պայքարել ենք, որպեսզի ինչ-որ չափով Վրաստանում գործող կրոնական համայնքները նույնպես կարողանային ունենալ հավասար իրավունքներ, քանի որ ոչ միայն վրաց եկեղեցին է տուժել խորհրդային տարիներին, այլև հայերը, մուսուլմանները, հրեաները: Սա ինչ-որ տեղ վրացական իշխանությունների վերաբերմունքն է այնտեղ ապրող կրոնական և ազգային համայնքներին: Չեմ կարծում, որ սա նպաստի ինքնուրույնության նվազեցմանը, որովհետև Հայոց եկեղեցին աշխարհի բոլոր անկյուններում գործում է ազատ, Հայ եկեղեցու կանոններով, Սուրբ գրքով, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրված հրահանգներով և օրհնությամբ»,- ասաց նա` տեսակետ հայտնելով` սա պիտի որ դրական լինի, որովհետև հայտնի է` վիրահայ համայնքը նյութապես փոքրիկ հնարավորություններով համայնք է, և այս ֆինանսավորումը հնարավորություն կտա, որպեսզի կրթական, մշակութային, ընկերային, եկեղեցական առաքելության բնագավառում ավելի ակտիվ գործեն և արդյունավետության ավելի բարձր գործակցով:

Թեմի առաջնորդը նշեց, որ ըստ տրված լրատվության` հատկացված գումարն ըստ կրոնական կազմակերպությունների բաշխելիս հավանաբար պիտի առաջնորդվեն տվյալ ազգային համայնքի թվաքանակով, իսկ թե որքան կհատկացվի կոնկրետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն Վրաստանում, պարզ կլինի շուտով:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ պետք է հաշվի առնել` եկեղեցին էլ Վրաստանում գրանցված կազմակերպություն է, այստեղ պետք է խոսել որոշ ռիսկերի մասին: «Եթե ինչ-որ մեկը գումար է տալիս, ապա դու այսպես թե այնպես կախված ես, ու կապ չունի` ով է գումար տվողը: Այս առումով ռիսկ կարող է լինել, սակայն իմանալով վիրահայոց թեմի առաջնորդի բնավորությունը՝ կարծում եմ` նա այն մարդը չէ, ով այդ կախյալ վիճակը կընդունի, ինչպիսին էլ լինեն իշխանությունները: Կարծում եմ` ինքնուրույնության կորստի ռիսկն իրականում այնքան էլ մեծ չէ, չնայած, իհարկե, ամբողջովին բացառել էլ չի կարելի: Նման ռիսկ կարող է լինել, ամեն դեպքում` ժամանակը ցույց կտա` ինչ կլինի, եկեք սպասենք, տեսնենք: Մենք դեռևս գումարների փոխանցման մեխանիզմները չգիտենք` ինչպես են փոխանցելու, ում, ով է վերահսկելու, որքան գումար է փոխանցվելու յուրաքանչյուր կազմակերպության»,- ասաց նա:

Ստեփանյանը հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցուն ամեն դեպքում մոտ 1.5 միլիոն լարի կհատկացվի ( 90 0000 դոլար): Քաղաքացիական շարժման ղեկավարի խոսքերով` այս հատկացման հիմնական նպատակը սեփականության վերանորոգումն է, այդ գումարը նաև հնարավորություն կտա կրթական ծրագրեր իրականացնել. հատկացվող գումարը կարելի է ծախսել որոշակի նպատակներով միայն` ռեստավրացիա, սեփականության կոնսերվացիա, ինչպես նաև կրթական ծրագրեր: Ստեփանյանը նշեց, որ ամեն դեպքում կարևորում է այս ֆինանսավորումը, նշեց, որ Վրաստանում հայկական եկեղեցին ակնհայտ կուժեղանա բոլոր առումներով, այստեղ ամենակարևորն այն է, որ ուժեղանա նաև հայ համայնքը, դա ամենակարևորն է:

«Հիմա պետք է մտածել, որ այդ համայնքի բոլոր խմբերի, բոլոր հատվածների հետաքրքրություններն առավելագույնս հաշվի առնվեն: Կարծում եմ` հայ եկեղեցին, իբրև կառույց, պետք է բոլոր կրոնական կազմակերպություններից ամենաշատը ստանա»,- ասաց նա` տեղեկացնելով, որ գումարի հատկացման մեխանիզմները և մի շարք այլ մանրամասներ կորոշվեն առաջիկա օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում