Մոդել Քայլի Ջեններն Instagram-ի իր էջում զարդասենյակում արված լուսանկարներ է հրապարակել։ Դրանցից մեկում Քայլին հայելու առջև է կանգնած: Նա նշել է, որ դիմահարդարման հեղինակը Հոլիվուդում հայտնի հայազգի Հրուշ Աճեմյանն է, որը նաև Քայլիի ընկերուհին է, գրում է Daily Mail-ը:
Քայլիի կերպարը համալրել են հավաքված մազերը և բաց ուսերը։

Ջեները դիմել է հետևորդներին՝ նրանցից խորհուրդ հարցնելով, թե ինչ կարելի է նվիրել մտերիմներին Ամանորին կամ ինչպես կարելի է զարմացնել նրանց։
Նշենք, որ Քայլի Ջեներն աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն է և ամենահարուստը՝ Քարդաշյան-Ջեներ գերդաստանում:










































