Մենք ցավում են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին նկատվող լարվածության կապակցությամբ: Եվրամիությունն այս խնդիրը պահում է ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նա հիշեցրել է, որ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը մի քանի օր առաջ այցելել է Ադրբեջան և քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը:
«Հակամարտության հարցում առաջին հերթին աջակցություն պետք է ցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք հանդիպումներ ենք անցկացնում համանախագահների հետ: Եվրամիությունը պատրաստ է լսել կողմերի և համանախագահների առաջարկը»,- նշել է դեսպանը:








































