Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վարչապետի այցից հետո Չարենցավանի No 3 դպրոցում դասադուլը շարունակվում է․ ուսուցիչներն ազատվում են, աշակերտները՝ տեղափոխվում

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում տևական ժամանակ է՝ տնօրենի փոփոխության հետ կապված դասադուլ ու անհամաձայնություններ են։ Դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչները բողոքի ցույցեր էին անում՝ պահանջելով դպրոցի նախկին տնօրենին վերադարձնել։ Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, դպրոց էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեխաներին հորդորեց դասի հաճախել։ Փաշինյանի այցից հետո, դպրոցում ուսուցիչները հեռանալու դիմումներ են ներկայացրել, իսկ ծնողները՝ երեխաներին այլ դպրոցներ տեղափոխելու։

Այսօր «Առաջին լրատվական»-ը հենց դպրոցում զրուցեց երեխաների, ծնողների ու նորընտիր տնօրենի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, դպրոց հաճախել էին շատ քիչ թվով երեխաներ, որոնցից մի քանիսի հետ կարողացանք զրուցել հենց դպրոցից դուրս գալիս։ Երեխաները մի քանի դասաժամ չէին արել, քանի որ ուսուցիչները նախկին տնօրենի հեռանալուց հետո որոշել են դասի չներկայանալ, այսինքն՝ շարունակել դասադուլը։ Երեխաները մեզ հետ զրույցում պատմեցին, որ շաբաթներ շարունակ դասադուլ են արել և որ իրենք ուզում են դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել նախկին տնօրենին, իրենց խոսքերով ասած՝ ընկեր Կարապետյանին, քանի որ շատ են սիրում նախկին տնօրենին։ Երեխաների խոսքերով՝ իրենց դասարանում շատերն արդեն որոշել են լքել դպրոցը, առաջիկայում էլ չի բացառվում, որ էլի աշակերտներ կտեղափոխվեն։

Զրուցեցինք նաև ծնողներից մեկի հետ, որը հենց մեր նկարահանման պահին դպրոցում պահանջում էր իր երկու երեխաների անձնական գործերը՝ երեխաներին այլ դպրոց տեղափոխելու համար։ Ծնողի խոսքերով՝ քանի դեռ տնօրենը Կարապետյանը չէ, ինքը իր երեխաներին այս դպրոց չի բերի, բացի դրանից՝ որոշ ժամանակ երեխաներին թույլ չի տվել հաճախել դպրոց։

Դպրոցի դասվարներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր 31 աշակերտից կազմված դասարանում միայն մեկ աշակերտ է որոշել տեղափոխվել այլ դպրոց։

Նորընտիր տնօրեն Աննա Բալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծնողների հետ զրուցել է, իրեն վստահեցրել են, որ իր անձի հետ կապված որևէ խնդիր չկա։ Խոսելով երեխաներին դպրոցից տեղափոխելու որոշումների մասին, նորընտիր տնօրեն Աննա Բալյանը կարծում է, որ չպետք է ցավագին ընդունել այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում