«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հնարավոր է վերադառնա Թուրինի «Յուվենտուս»: Ըստ Իտալական ԶԼՄ-ների «Յուվենտուսը» Պոգբայի համար պատրաստ է «Յունայթեդին» վճարել 80 միլիոն եվրո:
Գործարքը հնարավոր է տեղի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկոյին: