Լվովում ընդդիմության ակտիվիստները միմյանց դեմ պայքարում են մարզային վարչակազմի շենքի վրա վերահսկողություն հաստատելու համար: Այս մասին հայտնել է Լվովի քաղխորհրդի պատգամավորներից մեկը:
«Սվոբոդա» կուսակցության ներկայացուցիչները փորձում են Լվովի Եվրամայդանի ակտիվիստներից խլել Վինիչենկո փողոցում գտնվող շենքը՝ այսպես կոչված, Ժողովրդական ռադայի գործադիր կոմիտեի համար:
«Մարզային խորհրդի նիստի ժամանակ հռչակվել է Ժողովրդական ռադա, այն ղեկավարում է մարզային խորհրդի ղեկավարը, ստեղծվել է գործադիր կոմիտե: Սակայն ցուցարարները հրաժարվում են ազատել շենքը: Թե ինչու նրանց հետ չեն կարողանում պայմանավորվել՝ չգիտեմ: Սակայն «Սվոբոդա»-ն հին հարցեր ունի համայնքային կառույցի հետ: Ահա և մեկ ժամ առաջ սկսվել է գրոհը, ակտիվիստներին վտարել են»,- ասել է պատգամավորը:
Մարզային վարչակազմը գրոհող «Սվոբոդա» ջոկատը գլխավորում է ժողովրդական պատգամավոր Յուրի Միխալչիշինը:









































