Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպեկ է գցում զինվորական բուհերի միջև ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ։ Վարակիչ դարձած տեսանյութին ուշադրություն է դարձրել The Huffington Post-ը։
«Կարծես փերին կախարդական փոշի է շաղ տալիս»,«Նա կարծես լրաբեր աղավնի է բաց թողնում» և նման այլ բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել ԱՄՆ նախագահի մասնակցությամբ տեսանյութը։











































