Թունիսի խորհրդարանը վստահություն է հայտնել Մեհդի Ջոմաայի գլխավորած նոր կառավարությանը:
Պլենար նիստի ընթացքում կողմ են քվեարկել Ազգային ասամբլեայի 149 պատգամավորներ, դեմ՝ 20-ը, ևս 24-ը ձեռնպահ են մնացել: Ընդ որում, վստահության քվե ստանալու համար անհրաժեշտ էր 109 խորհրդարանականների աջակցությունը:
«Պետք չէ մոռանալ անցումային շրջանի բարդությունների մասին՝ անվտանգության, տնտեսության, սոցիալական և քաղաքական ոլորտներում: Մեր գլխավոր նպատակը ազատ և արդար ընտրություններն են»,- ITAR-TASS-ը մեջբերում է Ջոմաայի խոսքերը:










































