Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակման՝ ղեկավարվելով նրա վարքագծի ռիսկային անհատական գնահատմամբ. Արման Թաթոյան

Դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ:

Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման շրջանակում իրականացվող այս ծրագրի արդյունավետությունը Հայաստանում:

«Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների: Արդյունքում, աշխատակազմը համալրվեց մասնագետներով, որոնք մշտադիտարկումները առավել արդյունավետ իրականացնելու նպատակով պետք է համապատասխան վերապատրաստումներ անցնեին, օրինակ` բժիշկը, հոգեբանը, հոգեբույժը և այլն: Այս ծրագիրն ընձեռեց այդ հնարավորությունը՝ նպաստելով մեր մասնագետների կարողությունների զարգացմանը»,- բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը:

Իրականացված ծրագրի շրջանակում Պաշտպանը հատկապես ընդգծել է ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի նախագծերի ընդունման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ պետությունը պետք է ցուցաբերի հատուկ ուշադրություն, քանի որ այստեղ են անձի իրավունքների խախտման մեծ ռիսկերը: Դրանից բացի, առաջնահերթ պետք է լինի անհատական մոտեցումը ազատությունից զրկված ցանկացած անձի նկատմամբ: Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակմանը՝ կատարելով իր պոզիտիվ պարտականությունը:

Այս տեսանկյունից չափազանց կարևոր է Արդարադատության նախարարության հետ ձևավորված բարձր համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում