Այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահ:
Ընդհանուր ժողովի 151 մասնակիցներից փակ գաղտնի քվեարկության ժամանակ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին քվեարկել են 102-ը: Նրա մրցակից` ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը ստացել է 34 ձայն: