Ասիական ծագում ունեցող 38-ամյա բրիտանացի Հայո Հոն պնդում է, որ արդեն 3 ամիս է ինչ սնվում է միայն «օդի էներգիայով»։ Նրա խոսքով՝ երբեմն իրեն թույլ է տալիս ուտել անանուխի փոքրիկ կոնֆետներ, բայց ոչ ավելին։
Չնայած այն բանին, որ տղամարդն աշխատում է որպես պիցցայի առաքիչ, համեղ հոտ ունեցող սնունդի կողքին մշտական ներկայությունը նրան չի գայթակղում։

«Այս կենսակերպին անցումը բուժել է իմ հիվանդ լյարդը և արտաքնապես երիտասարդացրել է ինձ։ Ես ինձ երբեք ավելի առողջ ու երջանիկ չեմ զգացել։ Ես նաև ջրի կարիք չեմ զգում։ Ես շատ քիչ եմ ջուր խմում, երբեմն շաբաթական 1 անգամ միայն»,- ասել է Հայո Հոն։











































