Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ադրբեջանցիներն ասում են՝ մենք գազան ենք, թող այդպես էլ իմանան. Կոմանդոս

«Առաջին լրատվական»-ը ՀՀ Զինված ուժերի կազմակորման 22-ամյակի առթիվ զրուցեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ:

-Պարոն Տեր-Թադևոսյան, ՀՀ Զինված ուժերի կամզավորումից շուրջ  22 տարի է անել: Այս ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու թերացումներ ենք ունեցել:

-Մեզ բախտ է վիճակվել ապրել մի տարածաշրջանում, որտեղ թշնամիներով ենք շրջապատված, ունենք հարևան Վրաստան ու չգիտենք՝ մեզ հե՞տ է ավելի մոտ, թե՞ Ադրբեջանի: Այս 22 տարիների ընթացքում չնայած տարածաշրջանային լարված իրավիճակին՝ մենք կարողացանք պաշտպանել մեր անկախությունը, ուժեղանալ, ստեղծել այնպիսի բանակ, որ մեր թշնամիները, մեր բարեկամները, մեր ուզողներն ու չուզողները գնահատական տան ու հասկանան, որ մեր բանակի հետ չեն կարող մրցակցել: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք կարողանում ենք ապրել խաղաղ պայմաններում: Դա ամենաթանկն է: Ունենք անկախ պետություն, ազգային բանակ:

Ինչ վերաբերում է թերություններին, ապա դրանք ամեն տեղ պետք է լինեն: Մեր հասարակության մեջ այնպիսի թերություններ կան, որոնք, փառք Աստծո, բանակում չկան: Չի կարելի հիմնվել թերությունների վրա, չի կարելի բանակին քարկոծել: Թերությունները ամեն տարի կամաց-կամաց քչանում են. դա է բանակի զարգացումը:

Միայն բանակն է, որը համախմբում է ժողովրդին: Բանակը գործ է անում: Մենք խաղաղ պայմաններում ենք ապրում, բանակը՝ կիսախաղաղ: Թշնամին ամեն օր կրակում է առաջին գծում կանգնած զինվորի վրա. վերջին դեպքերը դրա վառ ապացույցն էին: Այս դեպքում անընդհատ թերություններից խոսել՝ նշանակում է թշնամուն ուրախացնել:

Ադրբեջանական վերջին դիվերսիայից օրեր անց Հայաստանը այս երկրի հետ նստեց բանակցային սեղանի շուրջ: Ձեր կարծիքով՝ արժե՞ բանակցել մի երկրի հետ, որը սահմանին անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը:

-Գիտեք, ավելի լավ է վատ բանակցություն, քան լավ կռիվ: Բանակցությունների հիմքում Մինսկի խումբն է, որը մեծ պետությունների ներկայացուցիչներից է բաղկացած: Այդ խումբն այդ պետությունների կամքով է թելադրվում, դրա համար ասել՝ մենք Ադրբեջանի հետ ենք բանակցում, այդպես չէ: Իսկ Մինսկի խումբը չի ուզում խառնվել, որպեսզի այս երկու պետությունը իրար հետ լեզու գտնեն:

Մենք հասկանում ենք, որ թշնամին մի լեզվով է խոսում, և դա սպառնալիքի լեզուն է, իսկ դիվանագիտության մեջ թուրքական խորամանկ դիվանագիտություն են տանում: Իրենք միշտ դիվանագիտության մեջ ճկուն են, բայց պատերազմի դաշտում պարտվում են, դրա համար էլ Ադրբեջանը փորձում է դիվանագիտությամբ առաջընթացի հասնել:

Մի քանի տարի առաջ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ այնպիսի բանակցություններ էինք վարում, որից հասկացվում էր, որ մեզ ձեռնտու չէ պատերազմը, իսկ հիմա հստակ ասում ենք, որ ազատագրված տարածքները մերն են, մենք չենք պատրաստվում ոչինչ տալ: Առաջ ասում էինք՝  Ղարաբաղին անկախություն տվեք, ազատագրած տարածքները հետ կտանք, հիմա ասում ենք՝ ոչ, դրանք մերն են, չենք տալիս, ոչ էլ Ղարաբաղն ենք տալիս:

Վերջին դեպքերը տարածաշրջանում պատերազմի հավանականությունը էլ ավելի չե՞ն մեծացնում:

-Ադրբեջանցիները սպասում էին, որ այդ դեպքից հետո հայերը անպայման կպատասխանեն: Առաջին գծում 100 անգամ իրենք կրակում էին, մենք տասն անգամ էինք կրակում, սակայն նման դեպքերից հետո մենք մեր ուժը ցույց ենք տալիս: Հարցն այն է, որ մրցակցություն է. իրենք մեր երեխեքին են սպանում, մենք՝ իրենց: Ո՞վ է դրանից տուժում. ժողովուրդը: Իհարկե, այդպես տարածաշրջանում լարված իրավիճակ է ստեղծվում, բայց այդ քայլը պետք էր, որ չիմանան՝ մենք վախենում ենք իրենցից: Մենք չենք ուզում այդ պատերազմը, մենք դա տեսել ենք, արդյունքն ունենք, ազատագրված հողեր ունենք, իսկ հարվածը պետք է, որ հասկացնենք՝ մենք պատրաստ ենք մեր տարածքներըը պաշտպանել:

Դիվերսիայից հետո լուրեր էին պտտվում, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Այս տեղեկությունը հերքեցին գյուղապետերը: Ըստ Ձեզ՝ սա ո՞ւմ էր ձեռնտու:

-Չգիտեմ՝ ում է ձեռնտու, բայց մենք Ադրբեջանի հետ մեծ սահման ունենք, որի 80 տոկոսի տարածքում կրակոցներ են, բայց այդ կրակոցների միայն 10-20 տոկոսը կարող են գյուղերին սպառնալ: Ադրբեջանցիների դիրքերը թույլ են մեր դիրքերից, մեր դիրքերն ավելի բարձր են, ուստի մենք ավելի շատ հնարավորություն ունենք իրենց վրա կրակելու: Մերոնք որ չեն կրակում, չի նշանակում, որ չեն կարող: Թուրքերը որտեղից որ կարող են կրակել, կրակում են: Նրանց կրակոցները նպատակային են: Դա անում են պաշտպանվելու համար, որպեսզի մենք չկրակենք սահամամերձ խաղաղ բնակչությանը: Սադրանքների են գնում: Մեկը մահանում է, ասում են՝ մենք ենք արել: Բայց չեն գիտակցում, որ այդ կերպ ավելի են սրում իրավիճակը և մեր կրակելու հավանականությունը բարձրացնում են:

Կարող եմ ասել, որ սահմանամերձ գյուղերում մարտական ոգին ավելի բարձր է: Մարդիկ դժվար թե ցանկություն ունենան հեռանալ իրենց բնակավայրերից, նրանք պատրաստ են պայքարելու: Ես չեմ ասում, որ հասարակության 100 տոկոսը պետք է զենք վերցնի և կռվի. միայն զենքով չեն կռվում: Կռվում են հասարակությունով, ազգով: Պետք է ճիշտ դաստիարակել երեխաներին: Ընդդիմությունը, պետական մարմինները մի նպատակ պիտի ունենան՝ պաշտպանել երկիրը:

Ի՞նչ մաղթանք ունեք մեր զինվորներին, հասարակությանը տոնի առթիվ:

-Պետք է խուսափենք բանակի ներսում խաղաղ պայմաններում զոհեր տալուց: Այդ երեխաների ծնողները շատ ճիշտ են, իրենց չես կարող հասկացնել՝ ինչու է զոհվում իրենց երեխան: Մեր հասարակությունը դա պետք է հասկանա, կարեկցի, փորձի համատեղ ուժերով լուծել խնդիրները, ոչ թե խուսափի բանակից:

Մեր զինվորներին մաղթում եմ, որ զգոն լինեն, իմանան, որ իրենք թոռներն ու երեխաներն են մեր ժողովրդի, թշնամին ոնց որ մեր ժողովրդից է վախենում, այնպես էլ մեր զինվորներից է վախենում: Թշնամու հասարակության մեջ ամեն օր իրար հայ անունով են վախեցնում, ճնշման տակ են: Ալիևն անընդհատ այդպես է վախեցնում և բռի մեջ պահում ժողովրդին: Թերթերը գրում են, որ դա վատ է: Իհարկե վատ է, ֆաշիստական գաղափարախոսություն է, իրենց ժողովրդին, հասարակությանը վախեցնում են, ու թող վախենան, իրենց երեխան բանակ է գնում, մտածում են՝ հայերը ամեն ինչ կարող են իրենց գլխին անել: Ադրբեջանցիներն ասում են՝ մենք մարդ չենք, գազան ենք, թող այդպես էլ իմանան ու մեզ մոտ չգան, մեր առաջ կանգնած զինվորը թող վախենա մեզնից ու պատրաստ չլինի հարձակվելու:

Մենք չենք հարձակվի նրանց վրա, մենք կռիվ չենք ուզում, մենք հանգիստ ենք, մենք մեր հողի վրա ենք: Չենք ուզում անցնել սահմանը, իրավունք ունենք անցնելու, բայց չենք անցնում, ասում ենք՝ մեզ հերիք է այսքանը, բայց հարձակվելու դեպքում պիտի իմանան, որ տուժելու են:

Մեր զինվորներին մաղթում եմ մարտական ոգի, կռվի տարիներին ինչ մեր մեջ կար, իրենց մեջ էլ թող լինի: Վախը նորմալ երևույթ է, բայց մեր վախը մենք կարող ենք հաղթահարել, իսկ թշնամին վախեցած է եկել, հարձակվելու դեպքում երկրորդ վախը կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում