Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքի նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովը, որը դատապարտվել է 22 կանանց սպանության համար, ևս մեկ ցմահ պատժաժամկետի է դատապարտվել: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը:
Պոպկովին մեղավոր են ճանաչել հատուկ դաժանությամբ ու բռնաբարությամբ 60 նոր սպանություններում, ինչպես նաև 1999-ին ոստիկան գործընկերոջ սպանության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 1992 -2010-ը Պոպկովն առնվազն 84 սպանություն է գործել: Նրա զոհ են դարձել 16-40 տարեկան կանայք ու աղջիկներ:
2015-ին Պոպկովին 22 սպանության համար ցմահ ազատազրկման են դատապարտել:
Դատական հոգեբանների ախտորոշմամբ՝ Պոպկովը կիրք ունի սպանությունների հանդեպ:











































