Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Հունվարի 26-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա գտնվեցին այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և տիկին Վերա Սեդրակյանին, ինչպես նաև ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանին և տիկին Անժել Սինանյանին:

Հանդիպման ընթացքում տիար Սեդրակյանը Նորին Սրբությանը ներկայացրել է ՀԲԸՄ կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը նաև քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական և սոցիալական ծրագրերը, եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին և ՀԲԸՄ անդամներին՝ նրանց եկեղեցանվեր ոգու և ՀԲԸՄ կողմից Հայ Եկեղեցուն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող մշտական զորակցության, ինչպես նաև ազգոգուտ և հայրենաշեն նվիրյալ գործունեության համար:

Մասնավոր անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին, ինչպես նաև Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու թեմերի կողմից Սիրիայի հայ համայնքին, Հայաստանում և այլ երկրներում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող օգնությանը: Վեհափառ Հայրապետը և ՀԲԸՄ նախագահը, իրենց մտահոգությունն արտահայտելով Սիրիայում տիրող ծանր կացության առնչությամբ, կարևոր նկատեցին աշխարհասփյուռ հայության և ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հակամարտության դժվարությունները կրող հայորդիների:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ ներկայացուցիչներն արծարծեցին նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ընդգծեց կարևորությունը տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումների, որոնք պիտի նպաստեն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ներկայացրեց Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ Հայ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք քննության պիտի առնվեն տարեվերջին գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ իր առաքելությանը և եկեղեցասեր ոգուն, պիտի շարունակի ըստ ամենայնի իր աջակցությունը բերել Մայր Աթոռին և նրա ազգանվեր ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում