Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Խստորեն պատժել, աստիճանազրկել, դատել ամբողջ շղթայով, եթե զորամասում սպանության դեպք է լինում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

– Պարոն Շիրխանյան,   վերջին օրերին բավականին լարված է  հայ-ադրբեջանական սահմանը: Ցավոք սրտի, դիվերսիոն գործողությունների պատճառով նույնիսկ զոհ ունեցանք: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի դրսևորած ագրեսիան:

Դիվերսիոն օպերացիաները միշտ ունենում են շարունակություն, կոչվում են  դիվերսիոն-հետախուզական: Նպատակը հետևյալն է՝ մեծացնել լարվածությունը ռազմական, քաղաքական իմաստներով, միջազգային հանրությանը ներկայացնել խնդրի չլուծված վիճակը՝ պահանջելով արագ լուծում իրենց ցանկալի տարբերակով:

Կան  տեսակետներ, թե Ադրբեջանը ձգտում է պատերազմի միջոցով լուծել հակամարտությունը, և 2014-ին  պատերազմը անխուսափելի կլինի Ձեր գնահատմամբ՝ կա՞ այդպիսի հավանականություն:

– Ինչքան հիշում եմ՝ 1994 թվականից հետո արդեն 19 տարի է՝ ամեն անգամ դա կրկնվում է, թե՝ այ, հաջորդ տարի պատերազմ կլինի: Ես բացառում եմ պատերազմի հավանականությունը հաջորդ տարի:

Ամեն դեպքում՝ ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, եթե նման բան լինի:

Բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է, կատարել է և մեծ առաջընթաց է ունեցել այս տարիների ընթացքում: Մնում է, որ հասարակությունը կատարի իր պարտավորությունները, խնդիրները՝ երկրի անվտանգության ապահովման համար:

Այսինքն՝ մեր բանակը կարելի է կատարյա՞լ համարել:

– Կատարյալ բանակ աշխարհում գոյություն չունի, աշխարհի ոչ մի երկրում  կատարյալ բանակ չկա: Եվ ասել, թե Հայաստանի բանակը կատարյալ է՝ նշանակում է անլուրջ բան ասել: Բանակը մեծ մարմին է, և տասնյակ հազարավոր մարդիկ են այնտեղ, ուստի անհնար է հասնել կատարելության:

Այդ դեպքում ի՞նչ թերություններ կմատնանշեք: Շատ է խոսվում հրամանատարների մասին, որոնք ոչ պրոֆեսիոնալ են և զինվորին սրտացավորեն չեն վերաբերվում:

Հրամանատարական կազմը՝ 94, 95 թվականների համեմատ, անհամեմատ ավելի պրոֆեսիոնալ  է, որովհետև հրամկազմի մեծ մասը ուսուցում է անցել ռազմական ուսումնարաններում, ինչը մենք չունեինք այն ժամանակ:

Ձեր կարծիքով՝ հատկապես ո՞ր խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնել բանակը կատարելության մոտեցնելու համար:

Բանակը համալրվում է զինակոչիկներով, որոնք բանակ գնում են հայ իրականությունից: Երբ մենք կունենանք կատարյալ հասարակություն, այն ժամանակ էլ կունենանք կատարյալ բանակ:

Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի հասարակության՝ նույն երիտասարդների ծնողների վստահությունը բանակի նկատմամբ վերականգնվի: Մենք 2013-ին ունեցանք Լյուքս Ստեփանյանի և շատ այլ զինվորների սպանության դեպքեր՝ ոչ թե թշնամու գնդակից, այլ զինակցի,  որից հետո հնչում էին «ամեն ինչ կանեմ՝ տղայիս բանակ չուղարկելու համար» արտահայտություններ:

Լինել խստապահանջ և պատժել բոլոր այն հրամանատարներին, որոնց մոտ նման դեպքեր կարձանագրվեն: Խստորեն պատժել, աստիճանազրկել, հեռացնել, դատել ամբողջ շղթայով, եթե զորամասում լինում է նման դեպք: Սա է վստահությունը վերականգնելու միակ միջոցը:

Կարծում եք՝ մեր պաշտպանութան նախարարությունը կատարո՞ւմ է իր  գործառույթները:

– Ես չեմ կարող ասել, որովհետև ես հիմա համակարգից դուրս եմ:

Իսկ Ձեր մատնանշած պատիժները համաչա՞փ են իրականացվում:

Ես, որպես կողքից դիտորդ, կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը բավականին խիստ է այդ հարցերում, բայց չեմ կարող մեջբերել որևէ կոնկրետ օրինակ կամ դեպքի առումով ընթացք, որովհետև համակարգից դուրս եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում