Sunday, 16 06 2024
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է

ՀՀ ոստիկանությունն ընտրությունների օրը գրանցել է 144 հաղորդում, որից 58-ը` հանցագործությունների մասին

ՀՀ Ազգային Ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ի ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 144 հաղորդում (Երևանում՝ 36, մարզերում՝ 108), որից 58-ը` հանցագործությունների մասին, իսկ 86-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ, այդ թվում՝ սարքը մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ընտրատեղամասի մոտ կայանված ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրությանը մասնակցելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու, ընտրական տեղամասի ուղիղ հեռարձակման տեսախցիկը ընտրական արկղը չֆիքսելու, ընտրատեղամասում փակցված թեկնածուների քարոզչական պաստառների մասին ահազանգեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանցագործության մասին 58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 1-ը՝ դատախազություն, 1-ը՝ ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մնացած 49 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:

Հանցագործությունների մասին հաղորդումներն, ըստ ենթադրյալ հանցակազմերի, ունեն հետևյալ պատկերը.

– ընտրակաշառք տալը (խոստանալը) կամ ստանալը– 3,

– քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը- 18,

– ընտրական հանձնաժողովի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության (դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը– 2,

– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը– 34 (հիմնականում կապված են եղել սարքի տեխնիկական խնդիրների հետ),

– քվեարկության գաղտնիությունը խախտելը– 1:

Ստուգման ենթակա թվով 86 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 4-ը վերագրանցվել և ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, 3-ն ուղարկվել է դատախազություն, իսկ 78-ով դեռևս կատարվում են ստուգումներ:

7 ահազանգ է ստացվել նաև ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունով: Դրանցում պարունակվել են ինչպես առերևույթ հանցագործությունների, այնպես էլ ստուգման ենթակա այլ հաղորդումների մասին տեղեկություններ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան ստուգումներ կատարելու համար: Բացի այդ, «Թեժ գծով» ստացվել են նաև խորհրդատվություն պահանջող հարցադրումներ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբին կից աշխատանքային խմբերի կողմից շարունակվելու են վերլուծական-տեղեկատվական աշխատանքները նաև հետընտրական ժամանակահատվածում ստացված հաղորդումներով, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտեղադրվի ՀՀ ոստիկանության պաշտոնական համացանցային կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում