«Այս ընտրություններին համեմատաբար մասնակցությունը փոքր-ինչ պասիվ է, բայց էական ընտրախախտումներ չեն արձանագրվել: Երևի ժամանակ է պետք, որպեսզի մեր հասարակությունը քաղաքականապես զարգանա և հասկանա, որ իրենց ամեն մի ձայնից է կախված մեր ապագան»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Սարիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ եթե հասարակությունը կատարի ճիշտ ընտրություն, դրական փոփոխություններ կլինեն, ժողովրդի համար բարենպաստ քայլեր կձեռնարկվեն. «Իսկ եթե ՀՀ քաղաքացին նորից պետք է սխալվի, ուրեմն ոչինչ չենք կարող անել»:
Ս. Մինասյանի կարծիքով՝ նախկին իշխանություններն Ազգային ժողով անցնելու հնարավորություն չունեն, իսկ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում երկրորդ ուժ լինելու հնարավորություն ունի:
Մանրամասն՝ տեսանյութում: