Նյու Յորքի հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել 20-րդ դարի ամենահայտնի երգիչներից մեկի՝ Ֆրենկ Սինատրայի և նրա չորրորդ կնոջ անձնական իրերը:
Վաճառվել է աճուրդի հանված նմուշների 99%-ը: Դրանք գնելու համար պայքարել է 300 մարդ՝ աշխարհի 30 երկրից: Հասույթը կազմել է 9.2 մլն դոլար, հաղորդել է Al Arabiya-ն:

Բարբարա Սինատրայի 20 կարատանոց ադամանդյա մատանին, որը Սինատրան ամուսնության առաջարկ անելիս գցել է շամպայնով բաժակի մեջ, վաճառվել է 1.7 մլն դոլարով:

From Here to Eternity ֆիլմի, որի համար Սինատրան «Օսկարի» է արժանացել, սցենարն անհայտ գնորդը ձեռք է բերել 35.000 դոլարով: Երգչի դիմանկարը վաճառվել է 687.000 դոլարով: Իսկ աստղի կրած USA Drinking Team բաճկոնը, որը գնահատվել էր 500 դոլար, վաճառվել է 70 անգամ ավելի թանկ՝ 35.000 դոլարով:














































