Իրանի դատախազ Զեհդանա Ալի Մովահեդին հայտարարել է, որ Չաբահար քաղաքի ահաբեկչության 4 կասկածյալներ են ձերբակալվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների տարբեր քաղաքներում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
Դատախազը նշել է, որ քննությունը դեռևս շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 6-ին մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով փորձել է մտնել Չաբահարի ոստիկանական բաժանմունքի տարածք: Ստուգելու նպատակով մեքենան կանգնեցրել են և այդ պահին մահապարտը գործարկել է պայթուցիկը: Արդյունքում զոհվել են 2 ոստիկաններ, մոտ 43 մարդ, այդ թվում՝ 4 երեխաներ մարմնական վնասվածքներ են ստացել:
Չհաստատված տեղեկություններով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Անսար Ալ Ֆուրքան» ահաբեկչական խմբավորումը:











































