ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը պատմել է, որ վերջին անգամ ավտոմեքենայի ղեկին է նստել ավելի քան 17 տարի առաջ, երբ Սպիտակ տունը գլխավորել է ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, հայտնում է ITAR-TASS-ը:
«Վերջին անգամ ես մեքենա վարել եմ 1996-ին: Ես դա շատ լավ եմ հիշում, քանի որ այն ժամանակ ստիպեցի չափազանց անհանգստանալ գաղտնի ծառայությանը: Հենց այդ պատճառով ես այլևս չեմ նստել ղեկին»,- ասելէ Քլինթոնը՝ հանդես գալով Նյու Օռլեանում ԱՄՆ ավտոմոբիլային դիլերների ազգային ասոցիացիայի անդամների առաջ:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը առաջին հերթին զբաղվում է պետությունների առաջին դեմքերի պաշտպանությամբ:
Նախագահին ու առաջին տիկնոջը պահպանությունը ցուցաբերվում է ցմահ: Հատուկ ծառայությունների գործակալները դեմ են, որ պահպանվող անձինք մեքենա վարեն, քանի որ դա կապված է հավելյալ ռիսկերի հետ:









































