Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Կայրաթ»-ի կազմում չի մասնակցում Թուրքիայի ուսումնամարզական հավաքին:
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Կարագանդայի «Շախտյոր»-ին, բայց Գևորգն իր ապագան չի տեսնում այդ ակումբում և ցանկանում է այլ թիմ տեղափոխվել:
Նա մեկնել էր Գերմանիա և փորձաշրջան անցել Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ում, որից հետո միացել էր «Կայրաթ»-ին: Այնուամենայնիվ, ակումբի և ֆուտբոլիստի միջև համաձայնագիր չստորագրվեց:
Ղազարյանն Ալմա-Աթայի ակումբին պետք է միանար Թուրքիայում՝ մասնակցելով ուսումնամարզական հավաքին, բայց նրա անունը հայտացուցակից բացակայում է: Այս մասին տեղեկացնում է Sports.kz կայքը:









































