ԱՄՆ-ում ուկրաինական սփյուռքը «Եվրամայդաններ» է անցկացրել առնվազն 18 քաղաքում: Այս մասին հայտնում է ուկրաինական սփյուռքի VIDIA մեդիա-պորտալը:
ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ցուցարարներին, հարգել դիմակայության ժամանակ զոհվածների հիշատակը, բողոք արտահայտել բռնապետության ներմուծման, բռնության, մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների դեմ:
Սփյուռքում պահանջում են նախագահի պաշտոնից Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը, երկար սպասված պատժամիջոցների սահմանում ուկրաինացի պաշտոնյաների դեմ և վերջերս ընդունված հակաժողովրդավարական օրենքների չեղյալ հայտարարում:
Վերջին շրջանում ուկրաինացիները Նյու Յորքում պահանջել էին ՄԱԿ-ի ԱԽ հանդիպում անցկացնել՝ նվիրված Ուկրաինայում տիրող ճգնաժամի հարցին և փողոցային ընդհարումների ժամանակ մարդկանց ողբերգական մահվան դեպքերին:











































