«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` «ռոսսոներիներ»-ն արդեն բանակցում են «արքայական ակումբ»-ի հետ: Իտալական գրանդի փոխնախագահ Ադրիանո Գալիանին զրուցել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ` պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ: Մասնագետը հայտնել է, որ չի ցանկանում հրաժարվել Կոենտրաոյի ծառայություննից:
Այնուամենայնիվ, «Միլան»-ը չի հրաժարվի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման մտքից և առաջիկա օրերին կվերսկսի բանակցությունները:







































