Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում կցուցադրի 4 նկարներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացել էին նացիստները: Արվեստի գողացված գործերի որոնումներով զբաղվող արվեստաբանների ու թանգարանների աշխատակիցների շնորհիվ դրանք վերադարձվել են տերերին կամ ժառանգներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել են Sotheby’s-ում, աճուրդի են դրվել ռոկոկոյի դարաշրջանի նկարիչ Ժան-Բատիստ Պատերի (1695-1736) «Վարդերի հավաքումն» ու «Երաժիշտ» կտավները, որոնք գողացվել էին 1940-ին ու ընտրվել Գերմանիայի ռեյխսմարշալ Գերման Գերինգի կողմից իր անձնական հավաքածուի համար: 1945թ. կտավները վերադաձվել էին Ռոտշիլդների ընտանիքի ներկայացուցիչներին, որոնք տնօրինեցին դրանք մինչև 20-րդ դարավերջ:
Աճուրդի կազմակերպիչները հուսով են դրանց համար ստանալ 300-500 հազար դոլար:
Հավաքորդների ուշադրության կենտրոնում կլինի նաև իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվարդիի (1712-1793) «Տեսարան Վենետիկի Պյացետտայից» կտավը, որի նախնական գինը 200-300 հազար դոլար է:
4-րդ կտավը իտալացի վարպետ Ապոլլոնիո դի Ջովանիի «Մարկի հաղթարշավը Ֆուրիոս Կամիլլայի նկատմամբ» կտավն է, որն առգրավվել էր բարոն Էդմոն Ռոտշիլդից ու նրան վերադարձվել 1946-1947թթ.: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 150-200 հազար դոլարով:
Աճուրդի դրված բոլոր կտավների վրա առկա են նացիստների նշումները: Բոլոր 4 կտավները աճուրդում կվաճառվեն հունվարի 30-ին:









































