Մյունխենի «Բավարիա»-ի, «Շալկե»-ի և «Վոլֆսբուրգ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը չի բացառում, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մյունխենյան ակումբ տեղափոխվել:
Մագատի կարծիքով` դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե «Բավարիա»-ն կրկին նվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը:
«Եթե մյունխենցիները կրկին Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնան, ապա Մեսսիի` «Բավարիա» տեղափոխությունը հնարավոր կլինի: Լեոյի կարգի ֆուտբոլիստի համար «Բավարիա»-ն հետաքրքիր ակումբ կլինի»,- ասել է Մագատը:
Հիշեցնենք` ավելի վաղ կատալոնական ակումբի ղեկավարությունն ու Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը հայտնել են, որ Լեոն մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը:








































