Իտալացի երաժիշտ և հեռուստահաղորդավար Ֆրանչեսկո Ֆակինետին Facebook-ի իր էջում հերքել է Gazzetta dello Sport-ի տարածած տեղեկությունները` «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ գիշերային ակումբում կռվելու վերաբերյալ:
Ավելի ուշ այդ փաստը հերքել է նաև միլանյան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ով հայտնել է, որ երաժիշտի հետ վիճաբանել է, և ոչ թե կռվել, ֆուտբոլիստի փոքր եղբայրը` Էնո Բալոտելին:
«Հուսով եմ, որ Էնոն կփոխի մազերի գույնը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ասել է «ռոսսոներիներ»-ի փոխնախագահը:







































