Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Թեկնածուները հայտնի են, ընտրությունը քոնն է

Հեղափոխությունից հետո այսօր Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական առաջին ընտրությունները։ Իրադարձությունը հիրավի պատմական է, որովհետև այս ընտրություններով, ըստ էության, ավարտվում է հեղափոխության քաղաքական մասը, կապիտալիզացվում են դրա արդյունքները։

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ իննը կուսակցություն և երկու դաշինք։ ԿՀԸ-ի սահմանած  հերթականությամբ ներկայացնենք թեկնածու քաղաքական ուժերին։

ՀՀԿ համամասնական ցուցակում ներառված է 118 անուն։

Կուսակցության ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Առաջին հնգյակում նրան հաջորդում են խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ու ՀՀԿ փոխնախագահ Արեն Աշոտյանը։

«Քաղաքացու որոշում» Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակում ներառված են 80 թեկնածուների անուններ։ Առաջին հնագյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը, Արեգ Թադևոսյանը, Հայկ Սահակյանը։

ՀՅԴ-ն ունի 149 թեկնածու։

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նրան հաջորդում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը և Սպարտակ Սեյրանյանը։

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում չի հաղթահարել անցողիկության շեմը՝ հավաքելով 5 882 ձայն կամ 1.62%։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների ձևավորած «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ներառված է 181 անուն։ Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդում են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը անվիճելի առաջատարն էր՝ ստանալով 294 109  ձայն կամ  81.06%։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում առկա են 151 թեկնածուների անուններ։ Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որին հաջորդում են սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը, 1in.am կայքի ու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը։

ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է «Լույս» դաշինքի կազմում՝ ստանալով 18 112ձայն կամ 4.99% ու ավագանիում ներկայացված լինելով երկու ներկայացուցչով։

Քրիստնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակը բաղկացած է 85 թեկնածուներից։ Առաջին հնգյակում են քաղաքագետ Լևոն Շիինյանը, Մարիամ Մանուկյանը, Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը, Հայկ Սուքիասյանը և «Զարթոնք» ՀԿ նախագահ Լևոն Թումանյանը։

«Ազգային առաջընթաց» կւսակցությունն ունի 83 թեկնածու, առաջին հնգյակում են Լուսինե Հարոյանը, Սամվել Մելիքյանը, Արամ Մանուկյանը, Մանե Բաբայանը, Հրայր Աղինյանը։

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ձևավորած «Մենք» դաշինքի 132 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։ Առաջյն հնգյակում նրան փոխարինում են ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչտրյանը, ԱՆ նախարար Արտակ Զեյնալյանը ու նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է «Լույս» դաշինքի կազմում՝ ստանալով 18 112 ձայն կամ 4.99% ու ավագանիում ներկայացված լինելով մեկ ներկայացուցչով։

ՕԵԿ-ն ունի 132 թեկնածու։

Համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, նրան հաջորդում են կուսակցության փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը ու Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը ու Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը։

ՕԵԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում չի հաղթահարել ամցողիկության շեմը՝ ստանալով 3948 ձայն կամ 1.09%

«Սասնա ծռերի» 164 հոգանոց ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, նրան հաջորդում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, լրագրող Հերմինե Մկրտչյանը ու Գևորգ Սաֆարյանը։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 164 թեկնածու։ Առաջին հնգյակում են նաև ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը։

ԲՀԿ-ն Երևանի ավագանու երկրոդ խմբակցությունն է՝ ընտրություններում ստանալով 25 219 ձայն կամ 6.95%։

Այսպիսով՝ բոլոր 11 թեկնածուները հայտնի են, ընտրությունը քոնն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում