Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն չի ափսոսում, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է Դորտմունդի «Բորուսիա»-ից:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է հանդես գալ այն գծում, որտեղ իրեն կտեսնի մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Դժվարությունների բախվեցի` վնասվածք ստանալուց հետո: Սակայն այժմ շատ երջանիկ եմ «Բավարիա»-ում: Մենք հիանալի մարզիչ ունենք և գերազանց թիմ: Բոլորս մեծ ուրախությամբ և պատասխանատվության մեծ զգացումով ենք մոտենում առաջիկայում դրված խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ գծում կխաղամ, ապա ասեմ, որ պատրաստ եմ հանդես գալ այնտեղ, որտեղ ինձ կտեսնի Գվարդիոլան»,- ասել է Գյոտցեն:





































