Սիրիական քիմիական զենքի ոչնչացումն ամերիկյան Cape Ray նավում վնաս չի հասցնի շրջակա միջավայրին. RIA Novosti ի փոխանցմամբ՝ վստահեցնում է Պենտագոնը:
Երկուշաբթի Cape Ray-ը դուրս է եկել Փորթսմուտից (Վիրջինիա նահանգ): Սպասվում է, որ քիմիական զենքը դանիական Arc Futura նավից այնտեղ կվերբեռնեն փետրվարի սկզբին:
Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ հիդրոլիզի գործընթացի որևէ կողմնակի թափոններ չեն հայտնվի օդում կամ ծովում: Cape Ray-ը կգործի՝ համաձայն բոլոր համապատասխան միջազգային օրենքների, նորմերի ու համաձայնագրերի:
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ուղերձ է հղել նավի անձնակազմի կապիտանին՝ ողջ ԱՄՆ անունից նրանց մաղթելով հաջողություն պատմական առաքելության կատարման գործում, որը կօգնի աշխարհն ավելի անվտանգ դարձնել:









































