Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին ԱՄՆ-ում մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում, փոխանցում է Reuters-ը:
Մեն Վանչժոուի գործով լսումները տեղի են ունենում Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանքուվեր քաղաքի գերագույն դատարանում: Նիստի ընթացքում պարզվել է, որ ամերիկացի մեղադրողները ցանկանում են Huawei-ի ֆինանսական տնօրենին Իրանի դեմ պատժամիջոցներից խուսափելու հետ կապված խարդախության մեղադրանք առաջադրել:
Ենթադրվում է, որ կքննարկվի նաև Վանչժոուի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու հարցը, սակայն այժմ Կանադայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը պնդում է երկարաձգել կալանքը:









































