Ընդդիմադիր «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը մերժել է Ուկրաինայի կառավարությունը գլխավորելու Յանուկովիչի առաջարկը: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը:
«Արսենի Յացենյուկը կառավարությունը գլխավորելու համաձայնություն չի տվել: Բանակցությունները կշարունակվեն»,- ասել է Լուկաշը՝ մեկնաբանելով ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի բանակցությունների արդյունքները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Բացի այդ, Յանուկովիչն ու ընդդիմությունը քննարկումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի գործող Սահմանադրությունն անկատար է: «Կողմերը քննարկել են սահմանադրական բարեփոխման մեջ համատեղ մասնակցության և դրանում եվրոպական ինստիտուտների հետ պարտադիր համագործակցության հարցերը»,- հայտարարել է արդարադատության նախարարը:









































