Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջավախահայ գործարարը հավակնոտ ծրագրերով ուզում է մտնել խորհրդարան

Թիվ 1 ընտրատարածքում  առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկը նախկին պատգամավոր  Հայկ Սանոսյանն է: Այս անգամ նա ներկայացված է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից : Թեկնածուն հավակնոտ ծրագրեր ունի, խոստանում է առնվազն 50000 աշխատատեղ, արդյունաբերական ոլորտի զարգացում., ներդրումներ՝ Բուսաբանական այգում և կոմունիկացիայի ոլորտում:

 -Մենք Ձեր առանձնակի ակտիվությունը չենք հիշում 4-րդ գումարման ԱԺ-ում: Այսօր նորից առաջադրվել եք՝ որրպես պատգամավորության թեկնածու:

-Համաձայն եմ , չափից ավել ակտիվ չեմ եղել ամբիոնից ելույթների առումով, բայց պասիվ եմ չեմ եղել: Ակտիվ եղել եմ հարց ու պատասխանի ժամանակ, դա շատեը կհիշեն, ակտիվ էի նաև հայտարարություների ժամանակ: Եվ հետո խորհրդարանական աշխատանքը միայն ամբիոնից հարցերը բարձրացնելը չէ՝ մանավանդ այն ժամանակ, երբ անձերի գործոնով շատ բան էր պայմամնավորված:

-Այն ժամանակ ներկայացված էիք ՀՀԿ խմբակցությունից, կուսակցական չէիք, բայց փայլուն հարաբերությունների մեջ էիք կարկառուն դեմքերի հետ, ԱԺ-ում պաշտպանում էիք Ջավախահայերի շահերը: Ի՞նչ փոխվեց նրանց կյանքում:

– Վիրահայերի խնդիրները շատ տարբեր էին՝ կապված թղթաբանության հետ, կրթական ոլորտի, առողջապահական, կենսական պայմանների և այլն:

Ինձ հաջողվեց էական բաներ փոխել հայրենակիցներիս կյանքում, գոնե կենցաղում լուծվեց ընտանիքների գազաֆիկացման հարցը,  65  գյուղ և 2 քաղաք գազաֆիկացվեցին ամբողջովին, սա այն ժամանակ անհավատալի  էր թվում: Մարդիկ մինչ էսօր ինձ ու եղբորս հանդիպելիս հումորով ասում են՝ դուք մեզ օգնեցիք, որ երկու ձեռքով լողանանք : Առողջական խնդիրներով մեծաթիվ մարդկանց եմ օգնել այն ժամանակվա նախարար Արտյոմ Քուշկյանի միջոցով, որպեսզի բուժսպասարկումն անվճար հիմունքներով ստանան: Սոցիալական ծրագրերից բացի ամենամյա մշակութային միջոցառումներ էլ ենք իրականացնում Ջավախքում, հիշատակության օրեր , ուրախ տոնակատարություններ..բազմամարդ, ոգեղեն, հայրենասիրական ոգով:

Հայապահպանման խնդիրը մեր օրակարգային հարցերից մեկն է, երբեք չենք անտեսում:

Սահակաշվիլու պաշտոնավարման շրջանում հիշում եք, մեր երկու երկրների միջև բաականին սրված հարաբերություներ էին: Ես այդ շրջանում այլ կերպ ասած միջնորդ օղակ էի այս երկու երկրների իշխանությունների միջև: Լարվածությունը թուլացավ և, մի քանի ոլորտում սկսեցին համագործակցել: Այն ժամանակ իմ միջամտությամբ հայկական խաղողը հասցրինք Թբիլիսի, շուկա էինք ստեղծել և  և մինչ օրս  այդ օղակը ծառայում է մեր արտահանողներին:

-Այսինքն կնոպկա սեղմող պատգամավոր չէիք, արդյունավե՞տ եք ծառայել, այո՞:

-Այո, շատերն են մեծ ջանմքեր թափել, որ մտնեն խորհրդարան ու հետո փաստացի դառնան Ձեր նշած կնոպկա սեղմող:

Դրանք մարդիկ են, որոնք մինչ այդ էլ առանձնապես կյանքի մեծ պլաններ չունեն, չունեն ձգտում : Որովհետև ոչ մի բան չեն անում, պարզապես գնում են, որ ի վերջո  կնոպկա սեղմելուն ծառայեն…այդպես մեկ օր , երկու օր, երեք օր ..և շուտով ձանձրանում են անպետքության զգացողությունից:

Շատերը չգիտեն՝ որն է իրենց իրական գործառույթը, ինչ պիտի անեն: Այն ժամանակ շատ եմ օգնել իմ գործընկերներին, կազմել եմ ծրագրեր, թարգմանել եմ տվել վրացերեն , ուղարկել եմ իրենց, որպեսզի միացնեն այնտեղի խորհրդարանական տնտեսական հանձնաժողով: Շատ զարմանքով էին ընդունել, թե ոնց կարող էինք 30-35 մլն ծրագրերի համար նախագծեր առաջ բրդել, դժվար էր այդքան փող ուզել վրացական կառավարությունից, բայց կյանքը ցույց տվեց , որ այդ գուևմարները քիչ քիչ կարելի է բերել և ներդնել Ջավախքում: Վերջին 7-8 տարիների ընթացքում բավականին խոշոր գումարներ ներդրվեց ինֆրաստուրկտուրայի վրա՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման: Կառուցվեցին ջրագծեր, մինչ օրս հաջորդաբար վերանորոգվում են մշակութային օջախներ և դպրոցներ: Իմ այդ քայլից հետո 2009-ին Հայաստանի բյուջեից այս անգամ գումար խնդրեցի: Այն ժամանակվա կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի օգնությամբ 100 մլն դրամ փոխանցվեց և մեր համատեղ ջանքերով էթ միջնակարգ դպրոցներ վերակառուցվեցին  հիմնովին: Իսկ դրա հաջորդող տարին Վրաստանի Կառավարությունը վերանորոգեց ևս 40 դպրոց: Դրանով ցույց տվեցինք , որ մենք համկված ենք խնդիրներին համատեղ լուծում տալ: Սա նաև ինտրիգ առաջացրեց երկու երկրների հարաբերություններում և կարելի է ասել, որ պատգամավորի գործունեությունն իրոք հետաքրքիր է և արդյունավետ, եթե անձն ունի ձգտումներ, գաղափարներ և համառություն , այդ ամենը կյանքի կոչելու:

-Հիմա ինչ պլանների մասին  է խոսքը : Ինքներդ նշեցիք՝ այսօրվա իրողություններն այլ են, հետևապես Ձեր՝ գործարար լինելու գործոնը կամ Ջավախքում հայտնի հայ լինելն առանձնապես եղանակ չի փոխի:

-Միգուցե հեղինակություն կամ գործարար ասվածներն արդիական չեն, բայց կենսափորձը, գիտելիքները, անձի պոտենցիալը չեն կարող հաշվի չառնվել: Ես իմ ծրագրերը բերել եմ իմ փորձից: Դրանք գործուն մեխանիզմներ են տնտեսության զարգացման ոլորտում՝ համաչաձ զարգացման: Իմ ուշադրության կենտրոնում գյուղատնտեսությունն է ու թեթև աարդյունաբերությունը: հարցազրույցներիս մեջ հաճախ եմ մանրամասն ներկայացրել այդ մասին, Ձեզ կասեմ միայն հետևյալը՝ ես պատվախնդիր հայ եմ, իմ բոլոր նախագծերում արտագաղթը կանգնեցնող քայլերն են, կայուն աշխատատեղերի ստեղծումը, երկիրը ներկրողից արտահանողի վերածելու գաղափարը: Իմ ծրագրերն արդեն իսկ ծառայել են իմ մեծ ընտանիքին, մենք ապրում են շատ լավ, մենք ռեալիզացրել ենք աշխատանքային մեծ ներուժ , օգտագործում է 300 հեկտարից ավել հողատարածք՝ Շիրակում և Գեղարքունիքում, մենք ունենք ձիթայուղի արտադրամաս, ներքնակի արտադրամաս, ծառայությունների մատուցման սերվիս և այլն: Մեր անցած ճանապարհը լավագույնս կծառայի  գյուղատնտեսական ոլորտում արագ  ծրագրեր իրականացնելուն, ես ու եղբայրներս արդեն հարթել ենք  այդ ուղին:

-Ձեր հարցազրույցներից մեկում Բուսաբանական այգու վերաբերյալ ներդրումային ծրագիր էիք ներկայացրել: Կմանրամասնե՞ք, որքանո՞վ է ռեալ:

-Հայաստանը հարուստ է  իր բուսական աշխարհով ,իսկ մենք այս պոտենցիալն առհասարակ անտեսել ենք: օրինակ իմ ծրագրերից մեկը Երևանի Ավան համայնքում գործող Բուսաբանական այգուն է վերաբերում: Այստեղ ներդրումային խելացի ծրագիր է պետք անել: Ես արդեն ունեմ մի հրաշալի ծրագիր, քննարկել եմ արաբ գործընկերներիս հետ: Մեծ հետաքրքրություն կա, նախնական համաձայնություն կա, առաջիկայում հավանաբար  ներդրողները կժամանեն Երևան: Նրանցից մեկն ի դեպ շատերին է հայտնի, կոմերցիոն նկատառումներով ստիպված եմ առայժմ անուն չհրապարակել: Հավանաբար անկախ ընտրությունների ելքից, իմ անմիջական միջնորդությամբ նրանք հանդիպում կունենան քաղաքային իշխանության և կառավարության անդամների հետ:Ծրագրիրը հավակնոտ է.  Բուսաբանական այգին մտադիր ենք <<ռեսթարթ անել>>,  զբոսայգին ցանկություն կա վերածել ակտիվ տուրիստական և ժամանցի գոտու: Մենք այս  էկոլոգիական օազիսին պետք է տանք մի քանի նշանակություն՝ ներկայացուցչական, բնապահպանական և քարոզչական, Հայաստանի լեռնաշխարհի մասին  գիտելիքներ տվող, տուրիզմի, ժամանցի  և այլն:

-Իսկ հետհեղափոխական Հայաստանում դուք տեսնու՞մ եք նախադրյալները:

-Այո, այս թավշյա հեղափոխությունը իմ մեջ մեծ ուժ է արթնացրել,  արթնացրել է հավատը և իմ նպատակն  այս քաղաքական ուժերի հետ միասին, որոնք կմտնեն խորհրդարան, համահունչ քալերով մեր երկիրը հզորացնելու գործընթացին միանալն է : Ամեն մեկի պոտենցիալը պիտի ծառայի պետականաշինության գործին, այդ ուժերին այլևս խանգարել պետք չէ, ներգրավվել է հարկավոր:

Մեծ վստահություն ու հավատ կա,տա Աստված հուսախաբ չլինենք: Ես չեմ կաշկանդվում կառավարման համակարգում երիտասարդ պոտենցիալից, այդ կադրերն  հնարավոր է կրեատիվ լուծումներ տան մեր գաղափարներին, կառուցողական դաշտում ավելի արագ ստարտ տանք՝ առանց վախերի, չէ որ  մեր շահն ընդհանուր է, մենք չպիտի թույլ տանք ընտանիքներ հեռանան Հայաստանից:

Եթե համատեղ ուժերով ձեռնարկենք տնտեսական լուրջ քայլեր և խանդով չբերաբերվենք թիմից դուրս պոտենցիալին, ուրեմն  պրոֆեսիոնալն էլ, տարեց գիտակն էլ, երիտասարդ պոտենցիալն էլ չեն լքի մեր երկիրը, կռեալիզացնեն իրենց այստեղ, մենք ունակ ենք մեծ -մեծ ծրագրեր կյանքի կոչելուն,  ուրեմն իրար խրախուսենք խանգարելու փոխարեն:

– Խորհրդարանական ընտրություններին ձախողելուց հետո կշարունակեք մտածել նույն կերպ, Ձեր հայրենասիրական ձգտումները կիրացնե՞ք, ծրագրերը գործի կվերածե՞ք  նոր կառավարության միջոցով:

Անկախ ընտրությունների ելքից, ես պիտի մաքսիմալ ձևով կարողանամ ռեալիզացնել իմ ծրագրերը, իմ հարցազրույցներից հետո այսօր արդեն մեծ արձագանքներ ունեմ,  որովհետև մարդիկ հասկացել են,որ  դրանք ռեալիստական են, աշխատունակ ՝ հիմքում իմ մասնավոր բիզնեսում արձանագրած հաջողություններն են , հաշվարկները շատ ռեալ են և կարող են արագ մտնել հունի մեջ:

Ես կաշխատեմ նոր կառավարության հետ՝ թեկուզ դրսից՝ գործարարի դիրքերից, միայն թե ականջալուր և հետևողական լինեն: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք ,որպեսզի Հայաստանը ներկրող պետությունից դառնա արտահանող պետություն: Այո, պետք է զարգացնել և՛ գյուղատնտեսությունը,և՛ տուրիզը,որպեսզի ունենանք հզոր երկիր՝  հզոր բանակով, ապահով Հայաստան՝ զարգացող տնտեսությամբ:

Տաթև Առաքելյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում