Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելն ավելի կվատացնի իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա ավելի կվատացնի իրադրությունը: Ես կոչ եմ անում ընդդիմության առաջնորդներին գործ չունենալ նրանց հետ, ովքեր բռնություն են գործադրում»,- ասել է Էշթոնը: Նա կողմերին կոչ է արել նաև «ճգնաժամին քաղաքական լուծում տալ», որն էլ ենթադրում է հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարում:
Էշթոնը նշել է, որ Կիև կայցելի հունվարի 28-ին:







































