Ամերիկացի էլեկտրիկը, ով հերթական անգամ կանչի է գնացել, հրաշքով է կենդանի մնացել այն բանից հետո, երբ նրա մարմնով 14000 վոլտ հոսանք է անցել: Մեկ ամիս անց նա հայտնաբերել է սարսափելի դեպքի յուրահատուկ հետևանքները:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից 42-ամյա էլեկտրիկն ուժեղ ցնցում է ապրել այն բանից հետո, երբ նրա ձախ ուսին է ընկել հոսանքի բաց լարը: Չորս շաբաթ անց տղամարդը նկատել է, որ տեսողությունը վատանում է, իսկ բժիշկները նրան ուսումնասիրելիս աչքերի վրա աստղաձև կատարախտ են հայտնաբերել:
Էլեկտրահարվելու ժամանակ հոսանքն անցել է տղամարդու ողջ մարմնով, այդ թվում նաև աչքերն ուղեղի հետ միացնող նյարդով, գրում է Mail Online-ը: Չնայած կատարախտներն ամբողջովին հեռացվել են տղամարդու աչքերից՝ բժիշկները նախազուշացրել են, որ տեսողությունը կարող է այդպես էլ չվերականգնվել:





































