Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ, փոխանցում է demokrathaber-ը:
Ձերբակալության պատճառը եղել է կուսակցության ներկայացուցիչների կողմից հաջակցություն կալանավորված քուրդ պատգամավոր Լեյկա Գյուվենի իրականացրած եռօրյա հացադուլը:
Ոստիկանությունը նաև հատուկ գործողություն է իրականացրել կուսակցության Ուրֆայի մասնաճյուղում:
Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչների հացադուլը որակվել է որպես «ահաբեկչության քարոզչություն»:







































