Վեց տարում չեխական հակահետախուզությունը երկրում ոչ մի գործակալի չի հայտնաբերել: Այս մասին TVBarrandov հեռուստաալիքի եթերում ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Զեմանի խոսքով՝ ինքն արդեն վեց տարի է՝ ընթերցում է Անվտանգության և տեղեկատվության ծառայության զեկույցները: Այդ ընթացքում նա դրանցում ոչ մի հստակ տվյալ չի հայտնաբերել «թեկուզ մեկ ռուսական կամ չինական գործակալի մասին»: Նախագահը նաև հիշել է Գերմանիայի նախկին կանցլեր Գելմուտ Քոլին, որն ազգային հակահետախուզության զեկույցներն առանց կարդալու մի կողմ է նետել:
«Ես դա չեմ անում, բայց կարող եմ նրան հասկանալ»,-ասել է նա:
Զեման խոսքով՝ երբ Անվտանգության և տեղեկատվության ծառայությունը երկրում ահաբեկիչների է փնտրել, մահեմդական համայնքը վտանգավոր չի համարվել:









































