Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել չինական Huawei և ZTE ընկերություններին արգելել որևէ կառավարական պայմանագիր ստանալ: Այս մասին հաղորդում է Yomiuri պարբերականը:
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է հնարավոր կիբերհարձակումների և արժեքավոր տեղեկատվության պոտենցիալ արտահոսքի դեմ Ճապոնիայի կառավարության պայքարի ֆոնին:
2018-ի ամռանն ԱՄՆ-ն ևս նշված ընկերություններից հեռահաղորդակցական սարքեր ձեռք բերելու և կիրառելու արգելք է սահմանել: ԱՄՆ իշխանությունները բազմիցս պնդել են, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսին Huawei-ն և ZTE-ն են, համագործակցում են Չինաստանի հատուկ ծառայությունների հետ:











































