Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

Վալերի Օսիպյանը ցուցումներ է տվել

Դեկտեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի և օժանդակ կառույցների բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության նպատակն էր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ ցուցումներ, ինչպես նախընտրական օրերին, այնպես էլ, ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախընտրական փուլում կատարված աշխատանքը: Անձամբ է եղել Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել թե՛ ծառայողների և թե՛ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպումներ, որոնք ոչ թե քաղաքական նպատակ են հետապնդել, այլ միտված են եղել ընտրությունից առաջ հանրությանը, մասնավորապես ընտրական գործընթացներում ներգրավված անձանց օրենքի պահանջները հիշեցնելուն ու նրանց աջակցությունն ակնկալելուն։

Ոստիկանության պետը, անդրադառնալով տարվա ընթացքում կատարված աշխատանքին, նշեց, որ տարին, իրոք, ծանրաբեռնված էր, և բոլոր միջոցառումների ընթացքում ոստիկանությունն իրականացրեց պատշաճ ու բարձրորակ ծառայություն, առանց որևէ միջադեպի:

Վալերիյ Օսիպյանը շեշտեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են, և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները` կրկին հիշեցնելով, որ չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում, ինչպես և քվեարկության օրը ընտրատեղամասերում կամ դրանց դիմաց անօրինական ցանկացած գործողություն:

«Վստահ եմ, որ մեր նորանկախ Հանրապետության պատմության ընթացքում ունենալու ենք, ամենաօրինակելի և թափանցիկ ընտրությունները»,- ամփոփիչ խոսքում ասաց ոստիկանության պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում