Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Արտակ Ալեքսանյանը հեռանում է, Հերիքյանը՝ վերադառնում

Այսօր փորձեցինք ճշտել, թե ինչու է հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը պատրաստվում դուրս գալ Հանրային հեռուստաընկերությունից և տեղափոխվել «ԱրմՆյուզ»: Մեզ հաջողվեց պարզել, որ, իսկապես, Արտակի և նրա ղեկավարության միջև անհամաձայնություններ և խնդիրներ չկան: Լրագրողը Հ1-ի և «Հայլուր» լրատվականի ղեկավարության հետ, ինչպես միշտ, հիմա էլ շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ է:

Երեկ նույնիսկ Հ1-ի տնօրեն Սամվել Ֆարմանյանն է այդ փոփոխության պատճառով ժողով հրավիրել և ասել, թե, ճիշտ է՝ նրան բաց թողնելը դժվար է, բայց իրավիճակն այնպիսին է, որ նա «ԱրմՆյուզը» խելքի կբերի: Սակայն «ԱրմՆյուզից»-ից էլ տեղեկացանք, որ «ԱրմՆյուզը» տնօրեն ունի, ու նրա հեռացման մասին դեռ խոսակցություններ չկան: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ, Արտակ Ալեքսանյանին նշանակելու են ոչ թե տնօրեն, այլ խմբագիր, որի պահանջը ներկա դրությամբ «ԱրմՆյուզում» կա:

Նրա կինը՝ Գոհարը, նույնպես դուրս է գալու Հ1-ից և գնալու ԱրմՆյուզ։ Սակայն «Բանաձև» հեռուստանախագծի ստեղծագործական խումբը շարունակելու է աշխատել Հանրայինի համար։

Մեզ հաջողվեց ճշտել նաև, որ «ԱրմՆյուզը» նախատեսվում է դարձնել NTV-ի նման հեռուստաալիք: Վերազինվում է ոչ միայն աշխատակազմը. հեռուստաալիքում նաև կապիտալ վերանորոգում է իրականացվում:

Թեև վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, կիրակնօրյայում Ալեքսանյանին կփոխարինի Արտակ Հերիքյանը: Սկզբնական շրջանում հենց նրան են ցանկացել առաջարկել «ԱրմՆյուզի» հաստիքը, սակայն հասկացել են, որ նա այն ակտիվությունն ու եռանդը չունի, ինչ Արտակ Ալեքսանյանը: Հետևաբար, որոշել են Հ1-ը թողնել Հերիքյանին, իսկ Արտակին տեղափոխել «ԱրմՆյուզ»:

Այլ փոփոխություններ ներկա պահին դեռ չեն նախատեսվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում