«Փոխվել է մարդկանց տրամադրվածությունը. նրանք վստահ են, որ իրենց ընտրությունից է կախված լինելու, թե ինչպիսի քաղաքական ուժեր են ձևավորելու վաղվա Ազգային ժողովը, ինչը նշանակում է նաև՝ վաղվա Հայաստանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ ընտրողներն արդեն գիտեն, որ բոլոր ուժերը նույնը չեն, նրանք հիմա լավ տարբերում են քաղաքական ուժերին. «Մի բան է կարևոր՝ որ անպայման, անպայման գնան ընտրության: Սա մեր պետության համար կարևորագույն օր է՝ հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրությունն է, և հետևաբար բոլորի մասնակցությունը կարևոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում: