Իտալիայի Լ՝Ակվիլա քաղաքի Սան-Պիետրո-դելլա-Յենկա եկեղեցուց գողացել են Հովհաննես Պողոս II պապի արյամբ լցված սրվակը: Գողերի որոնմանը մասնակցում են մոտ 50 կարաբիներներ՝ փոխացնում է Interfax-ը:
Աշխարհում գոյություն ունի հանգուցյալ հովվապետի արյամբ ընդամենը երեք սրվակ:
2013-ի հուլիսին գործող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս II-ին դասել է սրբերի շարքը: Նա հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է եղել 1978-2005թթ.:









































