Եվրամիության ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր կժամանի Կիև: Այս մասին հաղորդում է UNIAN գործակալությունը՝ վկայակոչելով եվրահանձնակատարի մամլո քարտուղարին:
«Ընդգծելով Ուկրաինայի հանդեպ ջանքերի շարունակությունը և երկրի ճգնաժամից դուրս բերելու ուղիները՝ եվրահանձնակատարն այսօր կրկին կմեկնի Կիև»,- ասել է Ֆյուլեի մամլո քարտուղարը:
Նշենք, որ հունվարի 30-31-ին Կիև է նախատեսում ժամանել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագուն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հիշեցնենք, որ Ֆյուլեն Ուկրաինա էր ժամանել ուրբաթ օրը և բանակցություններ էր վարել նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների հետ:







































