Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում բնակվող «ծպտյալ հայերը» շարունակում են վերադառնալ հայկական ինքնությանը:
«Ժողովրդավարության աճի հետ մեկտեղ Թուրքիայում մեծանում է նաև իրենց ինքնությունը բացահայտող հայերի թիվը, որոնց մի մասը շրջապատի կողմից ճանաչված էր որպես սուննի մուսուլման կամ ալևի քուրդ:
Նրանցից մեկն էլ սուննի մուսուլման, դիարբեքիրցի Գաֆֆուր Թյուրքայն է, որի իսկական ազգանունը Օհանյան է, և այդ մասին նա տեղեկացել է 15 տարեկանում:
«Ես ապրում եմ որպես մուսուլման, սակայն չեմ ժխտում իմ անցյալն ու իմ մշակույթը: Կրոնը կարևոր չէ, ես ցանկանում եմ իմանալ իմ լեզուն։ Քրիստոնյա հայերը մուսուլման հայերին վերևից են նայում։ Մենք չենք կիսում այդ տեսակետը, կարևորը հայկական ծագում ունենալն է և ոչ թե կրոնը։
«Ծպտյալ հայերը» բնակվում են ոչ միայն Դիարբեքիրում, նրանք սփռված են ողջ Թուրքիայով և սկսում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին»:
Հիշեցնենք, որ 1916–2004 թվականներին Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, որոնցից 1340-ը ունեցել է հայկական ծագում և վերընդունել է քրիստոնեություն: