Երկուշաբթի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում կայացել են կազմակերպության նոր նախագահի ընտրություններ՝ հաղորդում է վեհաժողովի կայքը:
ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի պատգամավոր Աննա Բրոշերը:
Մինչ այս Բրոշերը ԵԽԽՎ-ում զբաղեցրել է «Դեմոկրատների և լիբերալների դաշինք հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի նախագահի պաշտոնը:
Բրոշերը հավաքել է 165 ձայն՝ առաջ անցնելով իր մրցակից բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերից, ով հավաքել է 125 ձայն:











































