Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Թուրքիա՝ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերքով: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:
Այցի ժամանակ կքննարկվեն քաղաքական և առևտրային երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունները:
Վերջին 22 տարիների ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:
Օլանդի այցը կավարտվի հունվարի 28-ին:








































