Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հույս է հայտնել, որ Ուկրաինան մոտ ժամանակներս հստակ քայլեր կձեռնարկի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ֆաբիուսի խոսքով՝ բռնությունը և ծայրահեղականացումը չեն կարող լինել ուկրաինացի ժողովրդի ձգտումների պատասխան: Արտգործնախարարը նշել է, որ երկխոսության կոչերին պետք է հաջորդեն հստակ քայլեր:
Լորան Ֆաբիուսը կողմ է արտահայտվել բռնության անհապաղ դադարեցմանը և Ուկրաինայի և ընդդիմության միջև երկխոսության շարունակությանը: Նա նաև նշել է, որ զրուցել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վիտալի Կլիչկոյի հետ:







































