Գերմանիայի Հեսսեն քաղաի բնակչուհին զուգարանն է լցրել վիճակախաղով շահած 400 հազար եվրոն, հայտնում է Metro-ն:
Թե երբ է տեղի ունեցել դեպքը՝ չի նշվում: Հայտնի է, որ կինը որոշել է ազատվել փողերից այն բանից հետո, երբ 6 շիշ շամպայնով տոնել է իր շահումը, ապա ստացել այն պանսիոնի բժշկական ծառայությունների հաշիվը, որտեղ մահացել էր իր ամուսինը: Այդ տեղեկությունը Մայերինային կատաղեցրել էր, ու նա որոշել էր ազատվել փողերից:
Պարբերականը գրում է, որ շահումը ոչնչացնելու փաստով զբաղվում է Հեսսենի դատարանը: Միևնույն ժամանակ, լսումներին կարծիք էր հայտնվել, որ գերմանուհին որոշել է ազատվել փողերից հաշիվները չվճարելու համար:
Ի վերջո, կինը համաձայնել էր վճարել պանսիոնատին մոտ 4000 եվրո:











































