Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կայացած «Գրանադա»-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ և «Ոսկե խաղակոշիկ»-ի համար մրցավազքում կրկին հավասարվել է Լուիս Սուարեսին:
Ռոնալդուն իր ակտիում ունի 22 գոլ և երկու հարձակվողներն էլ ունեն 44 միավոր: Նախորդ հանգստյան օրերին Սուարեսը չի կարողացել թարմացնել իր գոլերի թիվը, քանի որ Անգլիայում կայանում էին գավաթային հանդիպումներ:
3-րդ տեղում է «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան, ով երեկ գոլի հեղինակ էր դարձել «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում, բայց, այնուամենայնիվ, ինքնագոլ է գրանցվել մրցակցի ֆուտբոլիստ Սաուլի անվան դիմաց: Կոստան ունի 38 միավոր:







































